երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ հուսալի գործընկերը, որին Մոսկվան կարող է ապավինել դժվար պահերին. Կոպիրկին

Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ հուսալի գործընկերը, որին Մոսկվան կարող է ապավինել դժվար պահերին. Կոպիրկին

Միջազգային ասպարեզում համագործակցությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը կարող է ապավինել Հայաստանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանում բարձր են գնահատում տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցությունը: Ռուսաստանի համար սկզբունքային հարցերում քվեարկության արդյունքները վկայում են, որ Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ առանցքային, հուսալի գործընկեր, որին»,- նշեց Կոպիրկինը:

Սերգեյ Կոպիրկինը նաև ասաց, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում:

  • Կիսվել: