ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ընդդիմությունը պահանջում է իմ հրաժարականը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ընդդիմությունը պահանջում է իմ հրաժարականը. Ալեն Սիմոնյան

Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը:

Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.

Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է,

իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել՛՛:

 

  • Կիսվել: