Պուտինն ու Թրամփը միմյանց հավաստիացնում են, որ պատրաստ են խոսել ցանկացած պահի․ Պեսկով
Կրեմլում չեն տեսնում Ուկրաինայի և Եվրոպայի պատրաստակամությունը՝ էսկալացիայից անցնելու իրական երկխոսության՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նկատում են եվրոպական երկրների աճող ակտիվությունը, որոնք փորձում են հասկանալ ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հանրային քննարկումը կարող է վնասել գործընթացին։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը դեռ որոշում չի կայացրել Ուկրաինայի հարցով եռակողմ շփումների նոր փուլի համար ռուսական բանակցային խմբի կազմի վերաբերյալ։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Պուտինի ժամանակացույցում Դոնալդ Թրամփի հետ խոսակցություն դեռ չկա, բայց ցանկության դեպքում այն կարող է օպերատիվ համաձայնեցվել։



