ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում միաժամանակ հարվածել է չորս նավի, որոնք նավից նավ նավթ էին տեղափոխում: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Ըստ ԻՀՊԿ-ի՝ «օրինախախտ նավերը», որոնք Պարսից ծոցի հյուսիսում նավից նավ նավթ էին տեղափոխում, այրվում են:
Եվս 3 նավ, ըստ ԻՀՊԿ-ի, գիշերը պայթել է ականների վրա Հորմուզի նեղուցի արևմուտքում՝ անցնելով Իրանի կողմից չարտոնված երթուղիներով: Նավերում հրդեհ է բռնկվել, դրանք վնասներ են կրել և կանգ առել:
ԻՀՊԿ-ն հիշեցրել է, որ ավելի վաղ բեռնափոխադրող ընկերություններին նախազգուշացրել է, որ ԱՄՆ բանակը նրանց մոլորության մեջ է գցում՝ հրահրելով անցնել նեղուցով, և նրանք անցնում են անօրինական երթուղիներով, ինչի հետևանքով օրեցօր աճում է ծովային միջադեպերի թիվը:
Կորպուսը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ:



