հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում ընդերքը պետք է պետականացվի. «Շիրինյան-Բաբաջանյան դաշինք»

Հայաստանում ընդերքը պետք է պետականացվի. «Շիրինյան-Բաբաջանյան դաշինք»

՛՛Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը՛՛ պայքարում ու պայքարելու է նախկինների վերադարձի դեմ: Այս մասին ասօր դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց պատգամավորի թեկնածու Լևոն Շիրինյանը։

Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումներից ևս մեկ անգամ համոզվել են, որ ազատությունը մարդիկ համարում են որպես բարձրագույն արժեք ու ընդունում են իրենց գաղափարները:

Պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանն էլ ասաց, որ Հայաստանում հետընթաց չի լինելու, քաղաքական դաշտն այլասերվել է, լիբերալիզմի անվան տակ Հայաստանի ընդերքը հանձնվել է օտարին:

Նա առաջարկեց խնդրի լուծման իրենց տարբերակը, այն է՝ Հայաստանում ընդերքը պետք է պետականացվի գոնե 51 տոկոս պետական փայաբաժնով։

  • Կիսվել: