Հայաստանում NVIDIA-ի բազմամիլիարդ դոլարանոց ներդրումը հսկայական նշանակություն ունի. Սաակաշվիլի
Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունը՝ NVIDIA-ն, Հայաստանում միլիարդներ է ներդնում չիպերի արտադրության մեջ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Այս փաստն ունի հսկայական որոշակի և խորհրդանշական նշանակություն։ Եթե մենք ունենայինք նախկինում իմ ստեղծած տեխնոլոգիական համալսարանը, և եթե Իվանիշվիլին չփչացներ այն, նման ձեռնարկություն հաստատ կբացվեր Վրաստանում»,- նշել է նա:



