երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Հավանական է՝ իրականացվեն արտահերթ սահմանազատման աշխատանքներ ԹՐԻՓՓ-ի հատվածում. Մհեր Գրիգորյան

Հավանական է՝ իրականացվեն արտահերթ սահմանազատման աշխատանքներ ԹՐԻՓՓ-ի հատվածում. Մհեր Գրիգորյան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլի ժամանակացույցի հետ կապված դեռ չունենք պայմանավորվածություն։ Կարծում եմ՝ շուտով կլինի»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

Ըստ նրա, սահմանազատման հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի Սյունիքում ԹՐԻՓՓ-ի կառուցման հատվածներին։

«Կարծում եմ, շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և կազմակերպել աշխատանքները, և իրականացնել։ ԹՐԻՓՓ-ը պետք է արագ անենք»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ մյուս հատվածներում սահմանազատման հետ կապված խոչընդոտներ չկան։

«Մեծ հաշվով, խոչընդոտ չկա։ Համաձայն եմ, դանդաղել է, բաց միաժամանակ կա կանոնակարգ, իրավական բազա, աշխատանքն ավելի շատ պետք է լինի տեխնիկական, քան բարդ իրավական գործընթացները, որոնք արդեն անցել ենք»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: