ԵԱՏՄ-ում հայկական կողմի նախաձեռնությամբ հարցի քննարկումը մեկ շաբաթով հետաձգվել է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ բողոքի քննարկումը հայկական կողմի նախաձեռնությամբ հետաձգվել է։
«Նիստը պետք է կայանար նոյեմբերի 3-ին, մեր նախաձեռնությամբ մեկ շաբաթ հետաձգվել է այդ հարցի քննարկումը»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարցին՝ ինչո՞ւ, նա պատասխանեց. «Հիմա չեմ կարող ասել։ Ճիշտ չէ, որ դա ասեմ, աշխատաքանյին պրցես է։ Ավելի բան չեմ կարող ասել»։
Նա նաև ասաց. «Այն սահմանափակումները, որոնք մեր նկատմամբ կիրառվել են, եթե անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրա հետ, ես կարող եմ ասել՝ անդամ մյուս երկրները պետք է սպասեն իրենց հերթին»։



