երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

Ռուս-հայկական համալսարանը (ՌՀՀ) հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար:

Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ` հետևյալ հասցեով՝

Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Ռուս-հայկական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (ՌՀՀ Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • մրցույթին մասնակցելու դիմում,
  • անձնական տվյալների մշակման համաձայնություն,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID, սոցիալական քարտ),
  • գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ տեղեկանք,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3x4),
  • ինքնակենսագրություն կամ ռեզյումե (CV),
  • բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ),
  • գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
  • գիտական և ուսումնական հրապարակումների ցանկ,
  • սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
  • պահանջներին համապատասխանող այլ փաստաթղթեր,
  • ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսներ (մինչև 2 էջ ծավալով)։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ (012) 26-04-19 հեռախոսահամարով կամ ՌՀՀ կայքում: https://rau.am/am/event/konkurs-zav-2026

 

  • Կիսվել: