շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանին, հատկապես` պատերազմից հետո, շատ փող է պետք` կարճ ժամանակում ծնկից բարձրանալու համար․ Արամ Սարգսյան

Հայաստանին, հատկապես` պատերազմից հետո, շատ փող է պետք` կարճ ժամանակում ծնկից բարձրանալու համար․ Արամ Սարգսյան

Երկրում անհրաժեշտ է օրենսդրական եւ հարկային պայմաններ ստեղծել` ներդրողների վստահությունը բարձրացնելու համար, որպեսզի նրանք վստահ լինեն կապիտալի պաշտպանության հարցում: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանին, հատկապես` պատերազմից հետո, շատ փող է պետք` կարճ ժամանակում ծնկից բարձրանալու համար․

«Մենք կարեւոր ենք համարում ներդրումների ներգրավումը ոչ միայն սփյուռքահայերից, այլ ընդհանրապես արտաքին ներդրողներից»։

Իր հերթին, «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը պարզաբանեց, որ ելակետայինը պետք է լինի լեռնահանքային արդյունաբերությունը, որը կբարձրացնի Հայաստանի գրավչությունը եւ ներդրումների ներհոսք կապահովի:

Նա հայտարարեց, որ մտադիր է ավելացնել դատավորների թիվը: «Դա թույլ կտա դատարաններին ավելի արագ քննել գործերը, ինչը նաեւ կբարձրացնի վստահությունը Հայաստանի նկատմամբ», - հավելեց Զեյնալյանը:

  • Կիսվել: