հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը  Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար ՛՛կարմիր գիծ է՛՛։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետի պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ վերջին ութ ամիսների ընթացքում ինքն անձամբ տասնյակ անգամներ զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել մեր երկրի անվտանգության հարցը և վերահամոզվել ՌԴ դիրքորոշման հարցում։

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչու է նման խնդիր ստեղծվել, հարցի լուծումն էլ ձգձգվում է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում՝ Փաշինյանն ասաց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ասում ենք, որ խաղաղ ճանապարհով պետք է հարցը լուծվի, որովհետև տեսնում ենք՝ դրա հնարավորությունը կա, մեր դիրքորոշումը պաշտպանում են և՛ Ռուսաստանը, և՛ Ամերիկան, և՛ միջազգային հանրությունը՛՛։

 

  • Կիսվել: