շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքը գալիս է, որպեսզի մեր երկիրը ազատի անհայրենիքներից. Քոչարյան

«Հայաստան» դաշինքը գալիս է, որպեսզի մեր երկիրը ազատի անհայրենիքներից. Քոչարյան

՛՛Հայաստան՛՛ դաշինքը գալիս է, որպեսզի կառուցի ուժեղ Հայաստան: Այս մասին Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի մի մասը շարունակում է վստահել քաղաքական ուժին, որը ձախողել է ամեն ինչ: Քոչարյանն ասաց. ՛՛Չկա մի ոլորտ, որը նրանք ձախողած չլինեն: Մեր պարտքն է համոզել բոլորին, որ այն քաղաքական ուժը, որը ամեն ինչ ձախողել է, չի կատարել ոչ մի խոստում, չունի բարոյական իրավունք անգամ մասնակցելու ընտրություններին՛՛:

Նա նաև հավելեց, որ ՛՛Հայաստան՛՛ դաշինքը գալիս է, որպեսզի կառուցի ուժեղ Հայաստան, ապահովի տնտեսական աճ, բարելավի կյանքը՛՛:

՛՛Հայաստան՛՛ դաշինքը գալիս է, որպեսզի մեր երկիրը ազատի անհայրենիքներից՛՛,-ասա Քոչարյանը՝ բոլորին կոչ անելով  հունիսի 20-ին ընտրե իրենց: ՛՛Դեպի ուժեղ Հայաստան: Ամեն ինչ լավ կլինի՛՛,-եզրափակեց նա:

  • Կիսվել: