«Հայաստան» դաշինքի պատգամավորների շապիկներին Սյունիքի կալանավորված համայնքապետերի նկարներն են
Այսօր մեկնարկել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որն էլ, Սահմանադրության համաձայն, կդառնա գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը:
Նորընտիր խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները միանման շապիկներով են ներկա նիստին։ Նրանց շապիկների վրա Սյունիքի կալանավորված համայնքապետերի նկարներն են։
Նշենք, որ այս պահին կալանքի տակ են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյան, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։


