չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքին ժամը 20:00-ի դրությամբ եղել է 30,200 մարդ. Իոաննիսյան

«Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքին ժամը 20:00-ի դրությամբ եղել է 30,200 մարդ. Իոաննիսյան

«Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքին ժամը 20:00-ի դրությամբ եղել է 30,200 մարդ: Թիվը ստացվել է անհատական հաշավարկի արդյունքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
 
՛՛Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, որ հրապարակված թիվը ճիշտ է, կարող են ստուգել այն: Ստուգելու ձևը նկարագրված է այստեղ՝ https://uic.am/12301: Նկարի ժամի վրա բոլոր կասկածողներին կարող ենք տրամադրել դրա մետատվյալները (որոնցում երևում է դրա ժամն ու գեոլոկացիան):
 
Հ.Գ. Հիշեցնեմ, որ «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Երևանի վարչական շրջաններից մեկի բնակիչներին այս հանրահավաքին մասնակցելու համար 10 հազարական դրամ տալու մասով՛՛,-նշել է նա:
 
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին հանրապետության հրապարակում տեղի էր ունեցել իշխող ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության հանրահավաքը, որին, ըստ նույն «Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛-ի հաշվարկի՝ մասնակցում էր 21 100  մարդ:
May be an image of դրսում
 
 

  • Կիսվել: