Իշխան Սաղաթելյանն հայտարարեց, որ ստացված պարգևավճարներից չեն օգտվելու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ թեև սատցել են պարգևավճար, բայց դրանից չեն պատրաստվում օգտվել։
Նշենք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ անկախության երեսուն ամյակի կապակցությամբ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել են միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների։
«Քիչ առաջ, առանց մեր իմացության, տեղեկացանք որ ԱԺ պատգամավորներն, այդ թվում նաև ընդդիմադիր, ստացել են պարգևավճար: Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև րոպեներ առաջ է տեղի ունեցել: Ենթադրում ենք, որ դա Անկախության տոնին է նվիրված: Սա մեզ համար անընդունելի է: «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից մենք չենք օգտվելու, դա դատապարտելի է»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Նա շեշտեց, որ գումարը կամ կվերադարձնեն պետական բյուջե կամ ՀՀ սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնենք որևէ ծրագիր, ապա հավելեց, որ պարգևավճարի ինստիտուտի հետ կապված բողոք են ներկայացնելու Սահմանադրական դատարան։
«Գտնում ենք՝ այն ինչ կատարվում է, առանց ճաորոշիչների պարգևավճար իրականացնելը, դա ապօրինի գործընթաց է»,-պարզաբանեց Սաղաթելյանը։


