Հայաստան այցելելու համար թալիշ գործիչը Բաքվում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բաքվի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Թալիշական ազգային շարժման առաջնորդ, ակտիվիստ Ֆահրեդդին Աբբասովի վերաբերյալ գործը: Աբբասովը մեղադրվում է հայկական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ, գրում է regionmonitor.com-ը։
Նա մեղադրվում էր Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «Պետության դեմ բացահայտ մարտահրավերներ» և «Ազգային թշնամություն սերմանելու»:
Նրան կալանավորելու որոշում է կայացվել 2018-ի հուլիսի 14-ից։
Իր ելույթում դատախազը պահանջել է Աբբասովին ենթարկել 17 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ թալիշ գործիչը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման:
Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, բանասեր Ֆահրեդդին Աբբասովը Ադրբեջանում մեղադրվում է «պետությանն ուղվված հանրային կոչերի» համար: Երկրի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նա մասնավորապես այցելել է Հայաստան և ելույթ ունեցել «ընդդեմ Ադրբեջանի և նրա տարածքային ամբողջականության»: Աբբասովը Մոսկվայից արտաքսվել էր 2019 թ. մարտի 14-ին:
2005 թ. Հայաստանում տեղի էր ունեցել թալիշագիտության համաշխարհային խորհրդաժողով, որին մասկցել էր նաև Աբբասովը: Այն Ադրբեջանում որակվել էր որպես Ադրբեջանում խորհրդաժողովը որակվել է որպես անջատողականության աջակցում։