Հայ ժողովուրդը՝ անցնելով պատմության սարսափելի էջերի միջով, չի կորցրել վերածնման կամքը․ Ուկրաինայի օմբուդսմեն
ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի եւ գործընկերների հետ ծաղիկներ խոնարհեցինք Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ, որը նվիրված է 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին սոցցանցում իր էջում գրել է Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան։
«Հայ ժողովուրդը՝ անցնելով պատմության սարսափելի էջերի միջով, չի կորցրել վերածնման կամքը։ Նրանցից հարյուր հազարավորները ստիպված են եղել լքել հայրենի հողը եւ ապաստան փնտրել աշխարհով մեկ: Հայոց ցեղասպանությունը ցավ է, որը մինչ օրս ցավով հիշվում է մեր հայ եղբայրների եւ քույրերի սրտերում: Սա մեկ ժողովրդի ողբերգություն չէ, այլ դաս ամբողջ մարդկության համար: Ցավդ տանեմ։ Ես իմ վրա եմ վերցնում հայ ժողովրդի ցավը, որպեսզի ողբերգությունը երբեք չկրկնվի»,-գրել է նա։