հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՌԴ-ում ընդունվել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենք

ՌԴ-ում ընդունվել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է արտասահմանում ապրող քաղաքացիների գույքի կալանավորման հնարավորություն՝ այնպիսի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում, որոնք ռուսական օրենսդրությամբ դասվում են «ՌԴ շահերի դեմ» ուղղված գործողությունների շարքին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ փաստաթղթում ներառվել են պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց վիրավորելուն, Զինված ուժերը վարկաբեկելուն, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հրապարակային կոչերին վերաբերող նորմեր:

Նշվում է նաև, որ օրենքը նախատեսում է միջոցների կիրառման հնարավորություն նշված վարչական իրավախախտումների համար մեղավոր ճանաչված անձանց գույքի նկատմամբ՝ անկախ երկրի սահմաններից դուրս նրանց փաստացի գտնվելու վայրից։

  • Կիսվել: