հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Վաշինգտոնն Իրանին շունչ քաշելու ժամանակ է տվել. Թրամփ

Վաշինգտոնն Իրանին շունչ քաշելու ժամանակ է տվել. Թրամփ

Պակիստանի ղեկավարության խնդրանքով Վաշինգտոնն Իրանին ժամանակավոր շունչ քաշելու ժամանակ է տրամադրել։ Այս մասին, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով միջազգային միջնորդական ջանքերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Պակիստանի ֆելդմարշալն ու վարչապետը հրաշալի տղաներ են։ Մենք նրանց հետ պահեցինք Հնդկաստանի հետ պատերազմից»,-նշել է նա:

Թրամփը նաև հայտնել է, որ Պակիստանը շարունակում է միջնորդի դեր խաղալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունում։

Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ Պակիստանի ներկայացուցիչները պահպանում են շփումները իրանական կողմի հետ և փորձում են նպաստել համաձայնությունների ձեռքբերմանը։

«Նրանք մոտ են Իրանին։ Դեռ աշխատում են՝ փորձելով անել այնպես, որ իրանցիները ճիշտ վարվեն»,- հայտարարել է Թրամփը և ընդգծել, որ ԱՄՆ-ն շահագրգռված է «լուրջ գործարքի» կնքմամբ, որը կլինի կայուն և իրագործելի։

Նշենք, որ ավելի վաղ պակիստանցի պաշտոնյաները հայտարարել էին ԱՄՆ-ի և Իրանի միջև որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին, ինչպես նաև դիտարկում էին բանակցային գործընթացի համար իրենց տարածքը տրամադրելու հնարավորությունը։

 

  • Կիսվել: