հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ. Ավանեսյան (տեսանյութ)

Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ. Ավանեսյան (տեսանյութ)

Հունիսի 8-ի առավոտյան ժողովուրդն արթնացել է այն գիտակցումով, որ Հայաստանում հաջողվել է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է առողջապահության նախարար, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածու Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին, թե ՀՀ-ում կայացած ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով ու ճնշումներով, և պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանը չճանաչի ընտրությունները, և հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը մեծանա, Ավանեսյանը նշել է. «Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, և ՀՀ ընտրությունների ամենակարևոր շահառուն ՀՀ ժողովուրդն է, և ժողովուրդն ընդունել է, վստահ եմ, որ շնորհավորանքները դեռ շարունակվելու են, մենք կլսենք մեր հարգելի գործընկերների կողմից շնորհավորանքներ»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: