երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
 «Հավաքական Արևմուտքը» բացահայտ ճնշում է գործադրում՝ փորձելով Երևանին ստիպել նվազագույնի հասցնել և ամեն կերպ սահմանափակել ՌԴ-ի հետ կապերը․ Դեսպան

«Հավաքական Արևմուտքը» բացահայտ ճնշում է գործադրում՝ փորձելով Երևանին ստիպել նվազագույնի հասցնել և ամեն կերպ սահմանափակել ՌԴ-ի հետ կապերը․ Դեսպան

Հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական առումով որոշակի դժվարություններ կան, ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին գրում է odkb-info.org կայքը:

«Մեր նախաձեռնությամբ չէ, որ նվազել է ՌԴ-ՀՀ միջգերատեսչական շփումների դինամիկան, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության և մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջոցով», - ընդգծել է նա:

Կոպիրկինի խոսքով՝ «հավաքական Արևմուտքը» բացահայտ ճնշում է գործադրում՝ փորձելով Երևանին ստիպել նվազագույնի հասցնել և ամեն կերպ սահմանափակել ՌԴ-ի հետ կապերը:

«Չնայած դրան, մենք շարունակում ենք ելնել նրանից, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումը համապատասխանում է երկու երկրների իրական, հիմնարար շահերին։ Մենք ընդգծում ենք Հայաստանի իշխանությունների հրապարակայնորեն բարձրաձայնված մտադրությունը՝ աշխատելու խնդրահարույց խնդիրների վերացման ուղղությամբ։ Մենք սպասում ենք, որ սա գործնականում իրականացվի: Մեր կողմից մենք պատրաստ ենք սրան», - ասել է նա:

  • Կիսվել: