շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հավանականությունը փոքր է, որ ընտրությունների երկրորդ փուլ կլինի. Քոչարյան

Հավանականությունը փոքր է, որ ընտրությունների երկրորդ փուլ կլինի. Քոչարյան

«Երկրորդ փուլը ենթադրում է, որ կոալիցիա ստեղծել հնարավոր չի լինի, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի` ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Այսօրվա դրությամբ հավանականությունը փոքր է, որ երկրորդ փուլ կլինի։ Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և Ruptly-ին տված հարցազրույցի ժամանակ։

Միևնույն ժամանակ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը կոալիցիա ստեղծելու հարցը նույնիսկ չի քննարկել, քանի որ հույս ունի հաղթել ընտրություններում և ինքնուրույն կառավարություն ձևավորել։

 

  • Կիսվել: