կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, առողջացել է 190 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, առողջացել է 190 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, առողջացել է 190 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6447 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 415 538-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 400 դեպք, որոնցից 221 919-ն առողջացման, 4669-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1131 է:

  • Կիսվել: