չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հարձակվել են «Ազատության»՝ Կապանի գրասենյակի վրա. Հրանտ Բագրատյան

Հարձակվել են «Ազատության»՝ Կապանի գրասենյակի վրա. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հարձակվել են ՛՛Ազատություն՛՛ կուսակցության՝  Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։

Նա նաև նշել է, որ, բացի այդ, Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել այս պահի դրությամբ իր ունեցած տեղեկություններով՝ 5  երիտասարդի։

՛՛Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է՝ Նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը՛՛,-գրել է Բագրատյանը:

Նա հավելել է. ՛՛Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով։ Սրանք բոլորը Ջեբրաիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները՛՛։

  • Կիսվել: