ՀԱՊԿ-ի հետ կապված պաշտոնական տեղեկություն դեռ չկա. Լիլիթ Մակունց
ՀԱՊԿ-ի հետ կապված պաշտոնական տեղեկություն դեռ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այն, որ ադրբեջանական ԶՈւ-ն ներթափանցել է Հայաստանի Հանարպետության տարածք, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել մեզ համար, և այդ հարցը չենք դիտարկում սահմանազատման խնդիրների տրամաբանության մեջ», - նշեց պատգամավորը: