ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։

Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, մայիսի 17-ին տեղի կունենա հանրային իրազեկման միջոցառում Երևանի Հանրապետության փողոցի թիվ 114 և 71 դպրոցների հարակից տարածքում։ 

Ընդգծվում է, որ միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության՝ հատկապես դպրոցահասակների իրազեկվածությունը ճանապարհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արագության գերազանցումը կանխելուն, մասնավորապես՝ դպրոցների շրջակայքում 30 կմ/ժ առավելագույն արագության սահմանաչափի պահպանմանը։

 

 

  • Կիսվել: