շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. վիրավորը ՊՆ պայմանագրային զինծառայող է

Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. վիրավորը ՊՆ պայմանագրային զինծառայող է

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ի վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ են:

  • Կիսվել: