ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ Ադրբեջանը ունի ավելի լավ հարաբերություններ, քան ՀԱՊԿ անդամ երկիրը․ Քոչարյան

ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ Ադրբեջանը ունի ավելի լավ հարաբերություններ, քան ՀԱՊԿ անդամ երկիրը․ Քոչարյան

Այնքան ասացինք ՀԱՊԿ դիմեք, պարզվեց, որ չեն էլ դիմել, բայց վերջապես դու դիմել ես մի կազմակերպության, ում գլխավոր քարտուղարին դու երկու տարի առաջ կալանավորում էիր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով միջազգային կառույցների անդրադարձին Հայաստանի սահմանում տեղի ունեցող գործընթացներին։

«Փաստ է, որ ՀԱՊԿ-ի բոլոր պետությունների հետ Ադրբեջանը ունի ավելի լավ հարաբերություններ, քան դու՝ ՀԱՊԿ-ի անդամ երկիր»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ վերջերս ԱՄՆ-ն ևս սկսել է ինչ-որ հայտարարություններ անել և նկատեց, որ Հայաստանի իշխանությունները չեն դրդում, չեն պահանջում, բավարար քայլեր չեն ձեռնարկում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար: Ըստ նրա՝ հարց է առաջանում՝  ուզո՞ւմ են, որ նրանք ավելի ակտիվ միջամտեն։

«Այդ դեպքում մի քիչ դժվարություններ ես ունենալու միջանցք տրամադրելու, Արցախի կարգավիճակը՝ ոչ Ադրբեջանի կազմում թեզը առաջ մղելու առումով։ Սենց կարծես ավելի հարմար է, որքան ժողովուրդը վախեցած լինի, այնքան ավելի հեշտ է լինելու անել»,- ասաց նա։

  • Կիսվել: