կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի հոլովակի հեռարձակումը. Աշոտյան

Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի հոլովակի հեռարձակումը. Աշոտյան

՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքը Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած քաղաքական ուժերը, սակայն հեռուստաընկերությունը մերժել է դրան հեռարձակումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

՛՛Հերթական անգամ, առաջին միջադեպը երեկ է եղել, Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, այն հեռարձակումը, որը Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որ կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, ամբողջությամբ վճարված է ինչպես քաղաքացիների մուծված հարկերից, այնպես էլ՝ ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի նախընտրական հիմնադրամի կողմից՛՛,-նշեց նա։

Աշշոտյանն ասաց, որ իրենք սա դիտարկում են որպես ուղղորդված քաղաքականություն՝ Հանրային հեռուստաընկերության կողմից։

 

  • Կիսվել: