շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հանձնաժողովի թիրախում Սերժ Սարգսյանն է. Շարմազանով

Հանձնաժողովի թիրախում Սերժ Սարգսյանն է. Շարմազանով

Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի թիրախում Սերժ Սարգսյանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում կարծիքով` աբսուրդ է ստեղծել մի պատերազմի հարցով, որտեղ Հայաստանն ու Արցախը հաղթել են:

Շարմազանովն ասաց, որ մամուլից է տեղեկացել, որ այդ հանձնաժողովը որոշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը քննության առարկա դարձնել. «Ես հանձնաժողովին խորհուրդ եմ տալիս, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական սոխակներն են, հրավիրեն հենց Նիկոլ Փաշինյանին և պարտադրեն, որ նա տեղեկության տա հանրությանը: Ժամանակին նա հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը եղավ Ադրբեջանը ԵՏՄ մտցնելու համար, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, այդ տեղեկությունները որտեղի՞ց նրան»:

ՀՀԿ-ական գործիչն ասաց. «Ասում են՝ Սերժ Սարգսյանը կգա՞, թե՞ չի գա: Սերժ Սարգսյանը հանրությունից որևէ թաքցնելու բան չունի: Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել ենք»:

  • Կիսվել: