երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հանդիպում ոստիկանությունում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ

Հանդիպում ոստիկանությունում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ

Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների մինչ այժմ կատարված աշխատանքները, որոնք ուղղված են ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, և հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Մայքլ Շուլմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունն ու աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ոստիկանության արդիականացման ու ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի հետ 2021 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերը, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: