Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
8-րդ գումարման ԱԺ փոխնախագահ է ընտրվել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության թեկնածու Հակոբ Արշակյանը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով արդյունքները, նշեց, որ քվերակությանը մասնակցել է 107 պատգամավորներից 71-ը։
Արշակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ՝ 0։
«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար»,- ասաց Արշակյանը՝ զբաղեցնելով իր տեղը:


