կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գումարները կփակեն ոչ թե բանկիրները, այլ իշխանությունը. Ծառուկյանի պատասխանը  Փաշինյանին

Գումարները կփակեն ոչ թե բանկիրները, այլ իշխանությունը. Ծառուկյանի պատասխանը Փաշինյանին

Մենք ուզում ենք ունենալ անվտանգ հայրենիք, հզոր պետություն: Այս մասին այսօր Գյուրիում քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա, մասնավոապես, նշեց. ՛՛Մինչեւ չկարողանանք ժողովրդին ապահովել աշխատանքով, չկարողանանք մեր ժողովրդի վարկերը, տույժերը փակել, անհնար է, որ մենք ունենանք հզոր պետություն: Հզոր պետություն լինում է այն ժամանակ, երբ ժողովուրդը բարեկեցիկ կյանքով է ապրում, ոչ թե ամեն ընտանիք ճարահատյալ մի քանի վարկ է կերցնում, որ տունը պահի:

Ցանկացած ընտանիք 2-3 վարկ ունի, եւ մեկը վերցնում է, որ մյուսը փակի, որ փողոցում չհայտնվի: Տույժ-տուգանքներն այնքան են շատացել, որ մարդը հույս չունի փակելու: Մյուս կողմից՝ աշխատանք չկա: Դրա համար անձամբ ես հաշվարկել եմ, որ մինչեւ 3 մլն դրամի վարկերը ներվեն: Խոսքը 2 մլն բնակչի մասին է: Դա կազմում է մեկ մլրդ դոլար՛՛:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին, թե ի՞նչ կլինի բանկիրների վիճակը, եթե այդքան ծավալով վարկեր բանկիրները փակեն: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Ժողովուրդ ջան, բանկիրները չեն փակելու: Եթե բանկիրների վրա դնենք, բանկիրը կտրաքի, տնտեսությունն էլ կավերվի: Եթե մենք գանք իշխանության, իշխանությունն է այդ գումարը փակելու անմիջապես: Գումար ենք բերելու: Մեկ մլրդ-ը տրամադրելու ենք ժողովրդի վարկերին, մնացածը ներդրում ենք անելու՛՛:

Ծառուկյանը խոսեց նաև գյումրեցիների՝ այսքան տարի անց դեռևս տնակներում բնակվելու մասին:

՛՛Արդեն 30 տարի գյումրեցին դոմիկում է բնակվում. Այսօր ունենք 2500 դոմիկներ: Այս հարցը կարելի է մեկ տարվա մեջ լուծել՛՛,-նշեց նա:

Նա նաեւ հավելեց. ՛՛Ես երեք ամսում Աբովյանում 20 շենք եմ կառուցել, հազար ընտանիքի համար: Պետությունը կարո՞ղ է մեկ տարում, ասենք թե, 2500 հոգու համար բնակարան կառուցի: Եթե անհատը կարող է երեք ամսում հազար հոգու համար կառուցի, պետությունը լիարժեք մեկ տարում կարող է 2500-ը կառուցել՛՛:

Ըստ Ծառուկյանի՝ նորաստեղծ ընտանիքների համար եւս պետք է բնակարաններ կառուցվեն, երիտասարդները կաշխատեն ամսական 70-80 հազար դրամ, կվճարեն եւ տուն կունենան:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ ԲՀԿ առաջնորդն ասաց. ՛՛Այսօր արդեն Ալիեւն ու Էրդողանը Շուշիում են, ծրագիր են գրում մեր հողում: Եթե Ալիեւը Էրդողանի հետ է գործընկեր, բանակցություններ վարում, մենք էլ Ռուսաստանի հետ պետք է լինենք: Մեր սահմանը հայ եւ ռուս զինվորները պետք է պահեն՛՛:

 

  • Կիսվել: