ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գրիգորյանն ու Իրանի ԱԳ նախարարը շեշտել են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

Գրիգորյանն ու Իրանի ԱԳ նախարարը շեշտել են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

 

  • Կիսվել: