կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ղազախստանի դեսպանը ՀՀ-ում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

Ղազախստանի դեսպանը ՀՀ-ում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ՀՀ-ում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Այս մասին նա հայտնել  իր ֆեյսբուքյան էջում:

Դեսպանը, մասնավորապես, գրել է. ՛՛Ավարտվեց իմ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Գրեթե 5 տարի ապրել եմ Երևանում և հասցրել եմ սիրել մարդկանց, քաղաքը , երկիրը ։ Պատմությունը և մշակույթը, հյուրընկալ ավանդույթներն ու ժամանակակից հայացքները դեռ ամենը չեն, ինչի համար կարելի է սիրել և հարգել հայերին ։

Շնորհակալություն հայերին իմ ընտանիքի ջերմ ընդունելության համար, իսկ գործընկերներին ՝ լավ համագործակցության և փոխըմբռնման համար ։ Ձեր երկիրը կմնա ոչ միայն իմ սրտում, այլ նաև ամենօրյա աշխատանքում ՝ ի շահ ղազախ և հայ ժողովուրդների:

Իմացեք, որ Ղազախստանում կա ձեր անկեղծ ընկերն ու բարի գործընկերը ։
Խաղաղություն, բարություն և հաջողություն բոլորիս՛՛:

  • Կիսվել: