կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գերիները փոխանակվում են գերիների հետ, դա է թելադրում օրվա պարտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան

Գերիները փոխանակվում են գերիների հետ, դա է թելադրում օրվա պարտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան

Եթե հայ գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ, դա է թելադրում օրվա պարտադրանքը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքից վեց հայ զինծառայողների գերեվարման հարցին։

Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:

 

«Ես առավոտյան եմ եկել Մոսկվայից, մասնակցում էի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական հանձնաժողովների խորհրդաժողովին։ Ես զեկույցով հանդես եմ եկել Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ասեմ ձեզ, որ մեր գնահատականները բավական խիստ են նաև ՀԱՊԿ դանդաղկոտության հետ կապված, այդ ելույթը կհրապարակենք, կտեսնեք, բայց ՀԱՊԿ-ն այնպիսին է, ինչպիսին այսօր կա։ Բայց ՀԱՊԿ-ը նաև ունի հնարավորություն, մեր այսօրվա իրողությունները և իրավիճակները թելադրում են, որպեսզի ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրները և դուրս գան այդ դանդաղկոտության վիճակից և դառնան ավելի կենսունակ ու խնդիրներ լուծող։ Առաջին անգամ է, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր։ Բայց այսօր առավոտյան տեղի է ունեցել այն, ինչը անթույլատրելի է՝ հատկապես այն իրողությունը հաշվի առնելով, որ մենք ունենք սահմանային լարվածություն, և լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: