երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Գելլափի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց սոցհարցումների վերջնական պատկերը

Գելլափի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց սոցհարցումների վերջնական պատկերը

Գելլափի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց սոցհարցումների վերջնական պատկերը՝ վերջին օրերի դրությամբ։
 
Առաջատարը Ռ.Քոչարյանի ղեկավարած դաշինքն է՝ 28.7%-ով, 2-րդը՝ ՔՊ-ն՝ 25.2%-ով, 3-րդը՝ Պատիվ ունեմ դաշինքը՝ 10.8%-ով։
 
Ըստ հարցումների՝ խորհրդարան են անցնում  նաև " Բարգավաճ Հայաստան" և  "Լուսավոր Հայաստան" կուսակցությունները՝ համապատասխանաբար 5,4% և 5,2%-ով։
 
Մնացած կուսակցությունները անցողիկ շեմը չեն կարողանա հաղթարահել։
 
Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։

  • Կիսվել: