կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ԳԴՀ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

ԳԴՀ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.
 
«Հարգելի Վարչապետ,
 
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նոր նշանակման կապակցությամբ:
 
Դուք ձեր նոր մանդատը սկսում եք մեծ խնդիրների եւ անորոշությունների ժամանակաշրջանում: Covid-19 համավարակը աննախադեպ գործողություններ է պահանջում բոլորիցս:
 
Գերմանիան պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես հուսալի գործընկոջ, ապագա բարեփոխումների ճանապարհին: Գերմանիայի դաշնային կառավարությունը նաեւ կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
 
Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ ձեր պատասխանատու առաջադրանքը կատարելու գործում»:

  • Կիսվել: