ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել

G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել

G7- ի երկրները մինչև 2022 թվականի ավարտը զարգացող երկրներին կհատկացնեն COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ 2,3 միլիարդ դեղաչափ:

SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի՝ հունիսի 13-ին՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի վերջին օրը Մեծ Բրիտանիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքով՝ Գերմանիան նշանակալի ներդրում կունենա և «պատասխանատու կլինի 350 միլիոն դեղաչափի համար»:
Կանցլերը շեշտել է, որ պատվաստանյութերի արտադրությունը պետք է լինի գլոբալ՝ ոչ միայն Եվրոպայում կամ Ասիայում, այլ նաև՝ Աֆրիկայում: Նա նշել է, որ գերմանական Biontech- ն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ, ինչպես շատ այլ ընկերություններ:

  • Կիսվել: