Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ի շուրջ իրավիճակը
Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են ԼՂ-ում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին եռակողմ հայտարարության կատարումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման, մարդասիրական հարցերի լուծման վերաբերյալ։ Նախարարներն ընդգծել են ԼՂ-ում և հարակից շրջաններում պատմական, կրոնական հուշարձանների վիճակի ուսումնասիրման և պաշտպանության կարևորությունը, այդ ուղղությամբ համագործակցությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։