Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհաղորդի Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը՝ Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես՝
- սահմանադրական բարեփոխումները,
- Իրավահավասարության մասին օրենքը,
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը,
- ընտանեկան բռնության դեմ պայքարը,
- արդարադատության ոլորտի թվայնացումը,
- քրեակատարողական համակարգի զարգացումը,
- մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը նշված ուղղություններով։


