ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիան և ԱՄՆ-ն «թաղել են» ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ հիմա փորձում են միջամտել Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդական ջանքերին. Լավրով

Ֆրանսիան և ԱՄՆ-ն «թաղել են» ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ հիմա փորձում են միջամտել Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդական ջանքերին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է հարցին առ այն, թե ինչու ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ չի գործում և արդյոք դրա աշխատանքի վերականգնման հեռանկար կա:

Ըստ Լավրովի՝ պատասխանը շատ պարզ է. ԵԱՀԿ ՄԽ-ն ժամանակին ստեղծվել էր՝ միավորելու այն երկրները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ տարածաշրջանում և կարող էին ազդակներ ուղարկել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից և ՌԴ-ի միջնորդությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, երբ Մոսկվան սկսել է կողմերին աջակցել սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներում, նկատվել են մյուս խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու  փորձերը:

«Ռուսաստանը կօգնի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։  Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Այս ամենը Ռուսաստանի,  Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի գագաթաժողովների արդյունքն էր։ Զուգահեռաբար մենք ականատես եղանք այլ խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու փորձերին։ Միակ բանը, որ մենք նշել ենք Երեւանի եւ Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արեւմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի եւ Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարում է, որ իրենք ոչ մի տեղ, ոչ մի ձեւաչափում չեն համագործակցելու Ռուսաստանի հետ։ Դրանով նրանք հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին ։ Եվ երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք նրանց ասում ենք, որ դա մեր հարցը չէ, այդ հարցը պետք է ուղղել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարել են, որ այդ խումբը չեն հավաքելու, եւ, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության որեւէ միջնորդական ջանք անիմաստ է»,-ասել է Լավրովը։

Նա նաեւ նշել է, որ այժմ ե՛ւ ֆրանսիացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ Եվրամիությունը  փորձում են փոխհատուցել իրենց կողմից թաղված Մինսկի խումբը՝ միջամտելով  միջնորդական ծառայություններին, փորձում են ընտրել եւ սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ։

«Օրինակ՝ Բրյուսելում սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստի անցկացումը։ Ե՛վ հայերը, ե՛ւ  ադրբեջանցիները քաղաքավարի են, նրանք գնում են այնտեղ։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը՝ չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը, որն առկա է միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»,-հավելել է Լավրովը։ 

«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարել է, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի ձևաչափով չի աշխատելու ՌԴ-ի հետ: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ ՄԽ գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են ՄԽ-ի մասին, մենք նրանց ասում ենք որ այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք ասել են, որ այդ խումբ այլև հնարավոր չէ հավաքել, և, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց նրա մասնակցության որևէ միջնորդական ջանքեր անիմաստ են: Հիմա  և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և՛ ԵՄ-ն փորձում են, միջնորդական ջանքերի միջամտելու միջոցով, փոխհատուցել իրենց իսկ կողմից ՄԽ-ի թաղումը՝  սեփականաշնորհելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի մասնակցությամբ: Օրինակ՝ Բրյուսելում անցկացնում են սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստ», - ասել է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: