Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպը
Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով։ Այս մասին ասված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության թվիթերյան էջում:
«Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,-նշված է գրառման մեջ:
Նշենք, որ Երուսաղեմի ոստիկանները բռնի գործողություն են իրականացրել հայ հոգևորականների ու տեղացի հայերի նկատմամբ: