հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆինանսների նախարարությունում քննարկում է փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի բարձրացման հնարավորությունը

Ֆինանսների նախարարությունում քննարկում է փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի բարձրացման հնարավորությունը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը քննարկում է փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկի բարձրացման հնարավորությունը։ Այս մասին նոյեմբերի 2-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշեց, որ փոքր բիզնեսն այսօր 5 տոկոս շրջանառության հարկ է վճարում` 1.5 տոկոս իջեցման հնարավորությամբ։

«Խոշոր բիզնեսի մոտ, որը գործում է ԱԱՀ եւ շահութահարկի ռեժիմով, հարկը շրջանառության նկատմամբ դե ֆակտո 10 տոկոս է կազմում։ Այդպես, նույն գործունեությամբ զբաղվող երկու բիզնես հայտնվում են անհավասար վիճակում։ Փոքր բիզնեսն արդեն ունի արտոնություն, քանի որ շրջանառության հարկը հաշվարկվում է պարզեցված կարգով։ Բացի այդ, այն որպես այդպիսին շատ ավելի քիչ հարկ է վճարում»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Նրա խոսքով` եթե ֆինանսների նախարարությունը պարզի, որ պարզեցված հարկը չհիմնավորված մրցակցային առավելություններ է ստեղծում փոքր բիզնեսի համար, ապա դրա դրույքաչափը կամ շեմը կարող է վերանայվել։

  • Կիսվել: