ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել․ Սերժ Սարգսյան

Եթե ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել․ Սերժ Սարգսյան

Նախընտրական քարոզարշավիր շրջանակներում «Պատիվ ունեմ» դաշինքը ընտրողների հետ այսօր հանդիպում է անցկացրել Գեղարքունիքի մարզում։

Դաշինքնի անդամ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր ելությում կասկածի տակ է դրել նախօրեին 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց ականատապման քարտեզների տրամադրման անհրաժեշտությունը։

«Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է։ Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել․ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները»,- հայտարարել է Սարգսյանը՝ նշելով, որ մինչև օրս հայտնի չէ, թե քանի գերեվարված հայ զինծառայող կա Ադրբեջանում  և գերեվարվեուց հետո քանիսն էլ սպանվել։

Սերժ Սարգսյանը, խոսելով ականապատ տարածքների քարտեզի հանձնմանը, ասաց, որ 30 տարի այդ տարածքները ականապատվել են: «Պատկերացնո՞ւմ եք այդ քարտեզները իրենցից ինչ արժեք են ներկայացնում, հարց է առաջացնում, ինչու 15 հոգի, այդ քարտեզները շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը «ինչ դնում է իշխանության «վզին», այն էլ ստանում է»:

Նախկին նախագահի հավաստմամբ՝ Ադրբեջանում «քեֆ-ուրախություն է», քանի որ  վերջապես ստացել են այդ քարտեզները, նա նաև համոզմունք հայտնեց, որ չէր կարելի դա անել հունիսի 12-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը։

« Եթե ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել»,-ասաց նա և նկատեց, որ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները:

«Ամեն ինչ պետք է անել, որ սրանք գնանք, թե չէ այս թատրոնը շատ է շարունակվելու, այս ստորացումները անվերջ են լինելու: Չեմ զարմանա, եթե  հանգամանքներ պարզվեն, թե ինչու է այսքան վախենում այս կապիտուլյանտը Ալիևից, այսքան պայմանները կատարում»,-ասաց նա:

  • Կիսվել: