երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Եթե նորմալ ընտրություններ լինեն, մենք լավ տոկոսներ կհավաքենք. Տեր-Պետրոսյան

Եթե նորմալ ընտրություններ լինեն, մենք լավ տոկոսներ կհավաքենք. Տեր-Պետրոսյան

Մենք հիանալի քարոզչություն անցկացրինք եւ հնարավորություն ստացանք մեր խոսքը հասցնել ընտրողներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ, ՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե նորմալ ընտրություններ լինեն, մենք լավ տոկոսներ կհավաքենք եւ կհայտնվենք խորհրդարանում: Նման պարագայում մենք կլինենք այն զսպող ուժը, որը թույլ չի տա կրկնել Փաշինյանի թիմի թույլ տված սխալները: Խորհրդարանում մենք արբիտրի դեր կխաղանք, եւ ոչ մի դեպքում՝ դահիճի՛՛:

  • Կիսվել: