կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե այսպես գնա, մենք կամաց-կամաց Հայաստանի Հանրապետություն այլևս չենք ունենալու. Սոֆյա Հովսեփյան

Եթե այսպես գնա, մենք կամաց-կամաց Հայաստանի Հանրապետություն այլևս չենք ունենալու. Սոֆյա Հովսեփյան

Այս դեմարկացիան շատ վտանգավոր երևույթ է, այսօր խոսել դեմարկացիայի մասին՝ պարզապես անթույլատրելի է: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ հանրահավաքի ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

՛՛Ինչպե՞ս կարելի է նման բան քննարկել այն ժամանակ, երբ սահմանները չեն պահպանվում, և ադրբեջանցիները գալիս լցվում են ՀՀ տարածք: Ինչպե՞ս դրանից հետո կարելի է քննարկել դեմարկացիաի հարցեր, նաև եռակողմ համաձայնությունը՛՛,-ասաց նա:

Ըստ հովսեփյանի՝ այս փաստաթուղթը վստանգում է Արցախ գոյությունը. ՛՛Այն փաստաթուղթը, որը հիմա կա, վտանգում է Արցախը, և եթե այն ստորագրվի, Արցախ, որպես այդպիսին, գոյություն չի ունենալու, այլ լինելու է Ադրբեջանի մի մասը, որը ամենամեծ վտանգներից մեկն է: Բացի այդ՝ այս փաստաթուղթը վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, եթե այսպես գնա, մենք կամաց-կամաց Հայաստանի Հանրապետություն այլևս չենք ունենալու՛՛։

Նշենք, որ քաղաքացիները հավաքվել են կառավարության շենքի մոտ. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չստորագրի դեմարկացիայի մասին պայմանագիրը:

  • Կիսվել: