կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես քվեարկեցի ընդդեմ գողապետության և հանուն հանրապետության. Բաբաջանյան

Ես քվեարկեցի ընդդեմ գողապետության և հանուն հանրապետության. Բաբաջանյան

՛՛Շիրինյան-Բաբաջանյան՛՛ ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում, իր խոսքով, քվեարկեց հանուն Հայաստանի թռիչքի:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց. ՛՛Ես քվեարկեցի նաև ընդդեմ գողապետության և հանուն հանրապետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդավար ապագայի: Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ չափազանց կարևոր և էական է մեր պետության ապագայի համար: Ըստ էության, մենք կանգնած ենք ՀՀ-ի լինել-չլինելու ընտրության առաջ: Այս ընտրությունը մեծապես ամրապնդելու է Հայաստանի սուբյեկտայնությունը՛՛:

Բաբաջանյանի խոսքով՝ այս ընտրությունները չափազանց կարևոր են մեր մեջքն ուղղելու և ոտքի կանգնելու համար:

  • Կիսվել: