երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ես մերժեցի Փաշինյանի բանավեճի հրավերը՝ ուղղակի խղճահարությունից ելնելով. Տեր-Պետրոսյան

Ես մերժեցի Փաշինյանի բանավեճի հրավերը՝ ուղղակի խղճահարությունից ելնելով. Տեր-Պետրոսյան

ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձել է այն հարցին, թե ինչու ինքն ու Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը։

Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշեց. «Քոչարյանն իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում։ Ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից՝ ռագատկայից, սկսած մինչև ատոմային ռումբ։

Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև էդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել։ Էդ ես չեմ ասում, ինքն է ասել, ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

 

  • Կիսվել: