Ես դեմ եմ պատերազմին․ Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համոզմունք հայտնել, որ հնարավոր է հասնել արդյունքի
«Տեսնում եմ, որ մարդկանց զգալի մասը հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար։
Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են մեզ հետ։ Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները», - ասաց Վանեցյանը։
Նա նշեց, թե իշխանափոխությունից հետո, երբ լինեն մարդիկ, որոնք կառաջնորդվեն Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերով, կարող են դիվանագիտական ճանապարհով լուծել առկա խնդիրները։
«Ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի այս երկրում։ Ես դեմ եմ պատերազմին և ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ», - ասաց Արթուր Վանեցյանը։